ՔայլՏեք ընկերության թվով 37-րդ ամբարձիչ հարթակը արդեն հանձնված է շահագործման։ Այս անգամ Վարդենիս քաղաքում գտնվող «Աստղավարդ» Հաշմանդամ Երեխաների Ծնողների ՀԿ-ի կենտրոնում տեղադրվել է ուղղահայաց բարձրացնող էլեկտրական հարթակ։ Հարթակը տեղադրվել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից ֆինանսավորվող և «Ակցիա սովի դեմ հիմնադրամ»-ի կողմից իրականացվող «Հայաստանում փախստականների ինտեգրման ուժեղացում և համայնքների հզորացում» ծրագրի շրջանակներում։ ՈՒղղահայաց բարձրացնող էլեկտրական հարթակի տեղադրման աշխատանքները վստահվել է «ՔԱՅԼՏԵՔ» Փակ բաժնետիրական ընկերությանը։
Հայկական #ՔայլՏեք ընկերությունը շարունակում է ստեղծել հասանելի ու մատչելի միջավայր բոլորի համար։ Ընկերության կողմից նախագծված և արտադրված հարթակները ապահովում են անվասայլակի անարգել տեղաշարժը։